operativ.am-ը գրում է

ԱՄԷ Ալ-Աին քաղաքում տեղի է ունեցել մինչև 20 տարեկան շախմատիստների միջազգային մրցաշար, որին մասնակցել են 11 երկրների 143 շախմատիստներ:

Առաջին անգամ անցկացվող պատանեկան մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը 9 հնարավորից վաստակել 7.5 միավոր: Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև Արթուր Դավթյանը, Վահե Դանիելյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք վաստակել են 7-ական միավոր և կիսելով 3-10-րդ հորիզոնականները:

Մեր 5-րդ ներկայացուցիչը՝ Սոնա Ասատրյանը, 6.5 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել