armeniasputnik.am-ը գրում է 

Թուրքիայի Սիվասի շրջանում բնակվող Մուրադ Աթաշը դպրոցական աշխատանքը կատարելիս հասկացել է, որ հայերի մասին պատմական տեղեկությունները տարբերվում են նրանից, ինչ սովորեցնում են դպրոցում:

«Իրականում ամեն ինչ սկսվեց միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչի դասից, ով ասաց՝  նստիր, զրո»,- թուրքական «Hurriet» պարբերականի փոխանցմամբ, գրքի ստեղծման մասին պատմելով, ասել է թուրք գրող Մուրադ Աթաշը:

Ուսուցչի հանձնարարած «Հայոց տեղահանությունը» թեմայի վերաբերյալ գրավոր աշխատանքը կատարելիս` ապագա գրողը հասկացել է, որ այդ մասին տեղեկությունները կցկտուր են: Ավելի լիարժեք աշխատանք ներկայացնելու համար Աթաշն այցելել է շրջանային գրադարան, որտեղ Հայոց ցեղասպանության մասին 60-70 էջանոց մի գիրք է գտել:

«Ես շատ սահմանափակ տեղեկություններ գտա, պատրաստեցի աշխատանքս, և ուշադրություն դարձրեք՝  այն ավարտվում էր «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները» արտահայտությամբ»:

Նրա աշխատանքը զայրացրել է ուսուցչին: Ապագա գրողը «զրո» է ստացել, ինչը, սակայն, էլ ավելի է խորացրել նրա հետաքրքրությունը հայերի հետ կատարված պատմական փաստերի նկատմամբ:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել