Կան մարդիկ, ում ենթարկել ձեզ ուղղակի անհնար է: Ոմանց մոտ դա ըմբոստությունից է, ոմանց մոտ՝ կամքի ուժից: Հիմնականում այդպիսի չենթարկվող մարդկանց հորոսկոպի նշանները սրանք են․

 

Ջրհոս

Ջրհոսին ենթարկել ուղղակի ահնար է: Այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ դուք ուղղակի ցանկանում եք «կտրել» նրանց թևերը, ինչը նրանք ոչ մի դեպքում չեն հանդուրժի: Ջրհոսի համար ավելի հեշտ կլինի հրաժարվել իր կյանքի սիրուց, քան թույլ տալ իրեն սահմանափակել վանդակով: 

Կշեռք

Կշեռքները տպավորություն են թողնում, թե ցանկանում են ենթարկվել, սակայն դա խաբուսիկ տպավորություն է: Նրանք բնատուր կիրթ և խելացի են և կարողանում են հեշտ դուրս պրծնել յուրաքանչյուր թակարդից: Ձեր ջանքերը՝ նրանց ենթարկելու և սահմանափակելու, կդիտվեն որպես հերթական թակարդ: Ավելի հեշտ է ընտելացնել վագրին, քան կշեռքին:

Կարիճ

Կարիճը լրիվ անկառավարելի բնավորություն ունի: Նա ատում է այն ամենն, ինչը կարող է սահմանափակել ազատությունը: Նրանք երբեք մարդկանց շատ մոտ չեն թողնում, այնպես որ, սահմանափակել կամ ենթարկել Կարիճին անհնար է:

Խոյ

Խոյերը չեն ենթարկվում իրենց համառության պատճառով: Նրանք միշտ ձգտում են լինել առաջին տեղում և հաղթող: Նրանք ենթարկվելը համարում են պարտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել