«Սուպեր մամա 1»-ն աննախադեպ էր հայկական կինոշուկայի համար, որն անկեղծ սիրվեց ու գնահատվեց հասարակության կողմից, ոչ մի քննադատություն ու դժգոհություն, ավելին՝ այնքան սիրվեց, որ «Սուպեր մամա 2»-ի պրեմիերայի ընթացքում մարդիկ ժամերով հերթ էին կանգնում, որ տոմս գնեն, և դա 1-ի հաջողությունների ամենավառ պատկերն էր։
2-րդն ամիսներ շարունակ ցուցադրվեց կինոթատրոններում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, հանրապետության հարյուրավոր բնակավայրերում (անվճար), և որևէ բացասական կարծիք ու դժգոհություն չհնչեց, և արի ու տես՝ երեկ ֆիլմն անօրինական ձևով հայտնվում է համացանցում, ու վայնասունը սկսվում է պատվիրված ու շատ տգեղ վայնասունը...
Հ.Գ. Հայկոյի ֆիլմը հաջողված է ու դրա ամենամեծ ապացույցը Հայաստանի հեռավոր շրջանների լեփ-լեցուն դահլիճներն ու երեխաների պսպղուն աչքերն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել