Armtimes.com-ը գրում է.

Երեւանում մանկական բուժհաստատությունները վերջին շրջանում աշխատում են գերծանրաբեռնված: Նկատվում է գրիպով եւ սուր շնչառական մյուս վարակներով հիվանդացության աճ:

«Արաբկիր» բժշկական համալիրի օրինակով, շնչառական վարակների բռնկում սկսել է նկատվել նախորդ տարվա դեկտեմբերի երկրորդ կեսից, իսկ արդեն 2018-ի հունվարի առաջին տասնօրյակում հասել է գագաթնակետին: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Գոհար Ձվակերյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե սովորաբար օրական հաստատություն է դիմում 60-80 երեխա, ապա դեկտեմբերի կեսից սկսած այդ թիվը դարձել է 120-150, իսկ վերջին օրերին արդեն մինչեւ 170-ի: Բուժհաստատություն դիմող բոլոր հիվանդներն, իհարկե, չեն հոսպիտալացվում, այլ միայն նրանցից 15-30-ը:

Այդուհանդերձ, «Արաբկիրի» միջանցքներում ծավալված լրացուցիչ մահճակալներ մենք չտեսանք, ինչպիսի պատկեր կարելի էր հանդիպել նախորդ տարիներին: Այստեղ պարզաբանեցին, որ հրաժարվել են հիվանդներին ընդունելու այդ տարբերակից եւ փորձում են նրանց խտացնել հիվանդասենյակներում՝ ըստ վարակի տեսակների, քանի որ միջանցքներում բուժվող երեխաների հարազատներից դժգոհություններ էին ստանում:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել