Wnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր նախագահության 17 տարիների ընթացքում սովորել է հումորով շրջանցել իր անձնական կյանքին վերաբերող  անսպասելի հարցերը՝ փաստի առաջ կանգնեցնելով լրագրողներին:

2008թ-ին «Независимая газета»-ի հարցը Պուտինի և Ալյոնա Կաբաևայի ենթադրյալ սիրավեպի մասին, իսկապես բարկացրեց ՌԴ նախագահին.« Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց հարբուխոտ քթով  և  իրենց էրոտիկ ֆանտազիաներով ներխուժում են ուրիշի կյանք»,- բարկացած պատասխանեց Վլադիմիր Պուտինը:

Այս միջադեպից հետո ՌԴ նախագահը սովորեց ավելի զուսպ, հանգիստ և գլխավորը՝ հումորով արձագանքել նմանաատիպ հարցերին: Առաջարկում ենք վերհիշել Վլադիմիր Պուտինի  ամենասրամիտ պատասխանները անձնական կյանքի վերաբերյալ:

Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնալուծությունից մեկ տարի անց՝ 2014-ին , ուղիղ եթերով պատասխանելով ՌԴ քաղաքացու. «Երբ ենք մենք ունենալու նոր Առաջին տիկին հարցին ». Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես առաջին հերթին իմ նախկին կնոջը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնային պետք է ամուսնացնեմ, հետո արդեն մտածեմ իմ մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել