Ուկրաինուհի մոդել Բահար Նաբիևան իսկական հայտնություն է դարձել սոցցանցերում մարզված ոտքերի լուսանկարները հրապարակելուց հետո։

Դեռահաս տարիքում աղջիկը եղել է չափազանց նիհար և բարակ ոտքեր է ունեցել, ինչի պատճառով նրան շատ հաճախ ծաղրել են դասընկերները։ Հենց դա էլ դարձել է Բահարի մոտիվացիան։

Բահարը սկսել է պարբերաբար մարզասրահ գնալ և աշխատել ոտքերի մկանների վրա։ Պարապմունքների ընթացքում Բահարին սկսել են դուրս գալ փոփոխությունները, ինչի պատճառով էլ աղջիկն էլ ավելի է տարվել մարզումներով ու այլևս չի պատրաստվում կանգ առնել։ Ըստ վերջինիս՝ իր ոտքերն այժմ շատ գեղեցիկ են։

Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել