Ըստ վիճակագրության` լույս հունվարի 1-ի գիշերը 10 մլն բրիտանացիներ ընկճախտով են տառապում: Դա են ապացուցում նաև փրկարարները, ովքեր յուրաքանչյուր տարի Լոնդոնի երկնաքերներից մի քանի ինքնասպանի են դուրս բերում, հաղորդում է Segodnya-ն:

«Մարդն ինչ-որ բան էր ցանկանում անել, ինչ-որ բան տարվա ընթացքում, բայց չստացվեց: Կամ նա ցանկանում էր, ասենք, ամանորյա տոներին որևէ տեղում հանգստանալ, իսկ գումարը չբավականացրեց, չստացվեց, նորից տրամադրությունն ընկնում է»,- ասել է հոգեբանը:

Նախաամանորյա ընկճախտի մեջ չընկնելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի հաճախ տեսնվել ընկերների հետ ու ժպտալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել