Երեկ ուշ երեկոյան մտա ՖԲ, ասի՝ տեսնեմ ինչ կա-չկա․ մի շաբաթից ավել չէի հետևում անցուդարձին (հանգստանում էի): Եվ 2 նյութ կարդացի, որ մեծ աղմուկ էր բարձրացրել: Երկու նյութն էլ շատ լավ ու դրական տպավորություն թողեցին ինձ վրա: Բայց արի ու տես, որ կան դրանց քննադատողներ: Ո՞նց կարելի է մանկատան երեխաների խնդիրները վեր հանած և բոլորի սիրտը լցրած հոլովակի մեջ տեսնել վատը: Ասում ա․ «Հլը նայի, հայ աստղերը Այֆոններով նկարում են երեխաներին»: Չհասկացա, պիտի չնկարեի՞ն, թե՞ պիտի Այֆոն չունենային: Կարելի է մտածել, որ Եվրոպաներում ու Ամերիկաներում աստղերը կնոպկով հեռախոս են բռնում, մանկատներ էլ չկան:
Հաջորդը ասում ա՝ «ամա՜ն, ամա՜ն, հլը տեսեք՝ ինչ ա եղել, ՊՆ նախարարը հոգևորականի շոր ա հագել» ու տակը լիքը վայ-վույներ, թե բա՝ սա երկիր չի... Ու մի հատ ալարում են հասկանան, թե էդ ինչ շոր ա, ինչի համար են հագնում: 
Ես հպարտանում եմ իմ Երկրով, որտեղ Ամանորի տոներին նման գեղեցիկ և հուզիչ ձևով բարձրացնում են մանկատան երեխաների խնդիրները և ՊՆ նախարարի նման բարձր պաշտոնյան, հայկական հին ու բարի ավանդույթների համաձայն, հագնում է խաչքավորի շորը և միայն իմ արտասահմանցի ընկերներից մի քանիսը արդեն հետաքրքրված ինձ գրում են, թե դա ինչ արարողություն է, և ես հաճույքով պատմում եմ հայկական լավագույն ավանդույթներից մեկի մասին՝ ինքս էլ ոգևորվելով և ուրախանալով, որ նման պաշտոնյան ոչ թե շատերիս նման թողել, գնացել է արտասահման հանգստանալու (ես ինքս էլ երկրից մեկնել էի), այլ մեր Հայրենիքում մասնակցում է ավանդական տոնակատարության...
Շունը, որ շուն է, անընդհատ չի հաչում, որովհետև նույնիսկ շունը հասկանում է, որ անընդհատ հաչելու դեպքում իր հաչոցը կդառնա հոգնեցնող, ոչինչ չասող, մարդկանց ներվերի վրա ազդող: Հա, ասեմ, որ սա ոչ մեկին չի վերաբերում, զուտ բակի շունը հաչաց, ու մտքովս անցավ։
Ասածս ինչ ա․ իմ կարծիքով՝ մեր երկրի վիճակը շատ ա լավացել, որ արդեն էլ բան ու գործ չունենք, սկսել ենք աստղերի Այֆոն բռնելու վրա խոսալ։
Հ. Գ. Ինձ քննադատել չլինի, նախօրոք ասեմ՝ Այֆոն չունեն, իմը Սամսունգ ա։
Բարի և արդյունավետ աշխատանքային տարի եմ մաղթում բոլորիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել