operativ.am-ը գրում է

35-ամյա տղամարդը մեղադրվում է 5-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Անչափահասը տղամարդու ընկերուհու երեխան է, տղամարդը նրանց հյուրընկալել է իր՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանը: Երբ ընկերուհին տնից բացակայել է, և փոքրիկը մնացել է իր խնամքին՝ տղամարդը երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել:

Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, 19.08.2017 մինչև 01.09.2017թ. ընկած ժամանակահատվածում հյուրընկալելով ընկերուհուն և վերջինիս 07.03.2012թ. ծնված մանկահասակ դստերը, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, իր համար ակնհայտ 5 տարին չլրացած մանկահասակ փոքրիկի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել