Երբ գրանցվում եք սոցիալական ցանցում, հենց սկզբից պետք է նկատի ունենալ, որ դուք դառնում եք բազմաբնույթ «ընտանիքի» անդամ, որտեղ և իրենց դաստիարակությամբ, և իրենց կրթությամբ, և իրենց խառնվածքով, և իրենց հոգեմտակերտվածքով, և իրենց կենցաղավարությամբ, և իրենց քաղաքական ու կրոնական հայացքներով տարբեր մարդիկ են։ Եթե անհանդուրժող եք, մի ընկերակցեք, չէ՞ որ դուք եք ձևավորում ձեր ՖԲ ընկերների տասնյակ-հարյուրավոր-հազարավոր ցանկը։
Ու պետք չէ կոպիտ կամ հեգնական արտահայտվել այն ընկերների հասցեին, ովքեր իրենց բազում ընկերների մեջ հենց ձեզ են նկատել ու ձեզ հետ են կիսում իրենց տոնը, ուրախությունը։ Ու եթե անգամ այն ձեզ չի հետաքրքրում, կամ քաղաքակիրթ պատասխանեք, կամ առնվազն լռեք։ Օրինակ, երբ իմ՝ եզդիական հավատքի ընկերներից իրենց տոնական օրը շնորհավորանք եմ ստանում, ժպտերես շնորհավորում եմ, չնայած ոչ մի առնչություն չունեմ իրենց հավատքի հետ։ Անհասկանալի ու մեծամտական է այդ անհանդուրժողականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել