Քեսիի լույս աշխարհ գալուն երկար և անհամբեր էին սպասում նրա ընտանիքում: Հղիության ընթացքում ամեն ինչ լավ էր, երեխան ծնվեց առողջ, բայց նրա արտաքինը վախեցրեց մորը. նրա ամբողջ մարմինը ծածկված էր մեծ բծերով:

Մայրն անքան էր իրեն մեղավոր զգում որդու յուրահատուկ արտաքինի համար, որ փորձում էր նրան ավելորդ անգամ տանից դուրս չհանել: Տղան արդեն մի քանի վիրահատություն է տարել, քանի որ մայրը ձգտում էր գոնե դեմքից վերացնել բծերը: Չնայած դրան՝ ծնողները չէին կարողանում ընդունել երեխային: Այդ ամենի վրա ազդեց տղայի ավագ քույրը, ով միանգամից սիրեց երեխային:

Քույրը չէր վախենում նրան դիպչելուց, անընդհատ գրկում և համբուրում էր:

 Որոշ ժամանակ անց նրանք բացեցին ֆոնդ՝ նմանատիպ խնդիրներով երեխաների համար, որին բազմաթիվ մարդիկ արձագանքեցին: Զարմանալով այդ արձագանքներից՝ ծնողներն աստիճանաբար փոխեցին տղայի հանդեպ վերաբերմոււնքը և այժմ սկսել են չամաչել նրա հետ հասարակության մեջ դուրս գալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել