Tert.am-ը գրում է.

2017 թվականին հայկական հարսանիքները մեկ անգամ չէ, որ հայտնվել են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հնչեղ հայկական հարսանիքները վերհիշել է Rusarminfo-ն:

Ապրիլին տեղեկություն հայտնվեց, որ Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է հարսանիք կազմակերպել Արցախում: Եվրոպացի պատգամավորի հարսնացուն Բրյուսելում բնակվող հայուհի Տաթև Մանուկյանն էր: Ֆրանկ Էնգելը հայտնի է նրանով, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ Արցախ կատարած բազմաթիվ այցելությունների համար: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին Խոր Վիրապում:



Մյուս գեղեցիկ և շքեղ հարսանիքը, որը գրավել էր ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը, Լևոն Արոնյանի և ֆիլիպինյան ծագմամբ ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոիլիի հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Սաղմոսավանքում սեպտեմբերի 30-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել