Դիորը ստեղծագործել է հեռավոր 50-ականներին, բայց նրա խորհուրդներն ակտուալ են մինչ օրս: Վարպետը փոքրիկ հեղափոխություն կատարեց. ծանր պատերազմական տարիներից հետո նա կանանց վերադարձրեց էլեգանտությունը և ոճ տվեց աշխարհին, որով այն շարունակում է գոյատևել նաև այսօր:

1. Էլեգանտությունը միշտ պարզություն է:

2. Որակը ոճի հիմքն է:

3. Հագնվել կարողանալը հիմնված է 3 կետաձկների վրա՝ պարզություն, լավ ճաշակ և խնամվածություն, և դա նույնիսկ թանկ չէ:

4. Էլեգանտ կինը նա չէ, ով կուրորեն հետևում է նորաձևությանը: Եթե նորությունները Ձեզ չեն սազում, ապա ուշադրություն մի դարձրեք դրանց վրա:

5. Աքսեսուարները մեր ամեն ինչն են: Լավ հագնված կնոջ կերպարում բացառիկ կարևոր դեր են խաղում աքսեսուարները: Նույն հագուստը կրելով տարբեր աքսեսուարներով՝ Դուք կարող եք հեշտությամբ փոխել կերպարը:

6. Վարդագույնը նուրբ է, Իսկ մոխրագույնը ձանձրալի չէ:

Դիորն ուներ 2 սիրելի գույն՝ վարդագույնը և մոխրագույնը: Եթե վարդագույնն ավելի տոնական է, ապա մոխրագույնը՝ բացարձակապես ունիվերսալ:

7. Ներքնազգեստն ինքնավստահության գրավականն է: Իսկ առանց դրա չի կարելի էլեգանտ լինել: Էլեգանտ պետք է լինի ամեն ինչը, առավել ևս՝ այն, ինչը չի երևում:

8. Ծաղիկներն Աստծո ամենագեղեցիկ նվերներն են կանանցից հետո: Մեկ ծաղիկ՝ գոտու վրա կամ մերակում, և բոլորի մոտ տոն է:

9. Կոշիկի նկատմամբ չափից ավելի ուշադրություն չի լինում: Շատերը կարծում են, որ կոշիկներն այնքան էլ կարևոր չեն, բայց աղջկա էլեգանտության իսկական ապացույցն այն է, թե ինչ է նա կրում ոտքերին:

10. Եթե Դուք ծուռ ոտքեր ունեք, ապա կրեք շատ խորը և բաց դեկոլտե:

11. Իմ երազանքը կանանց բնությունից փրկելն է: Կանայք առավել հրապուրիչ են 35-40 տարեկանում: Եվ քանի որ կանանցից քչերն են դուրս գալիս 40 տարեկան հասակից, ապա հմայքի գագաթնակետը կարող է հավերժ ձգվել:

12. Օծանելիքը կարող է ավելի շատ բան պատմել կնոջ մասին, քան նրա ձեռագիրը:

13. Դուք երազում եք պարահանդեսային զգեստի մասին, իսկ տղամարդիկ երազում են պարահանդեսային զգեստով կնոջ մասին:

14. Անհատականությունը և էքսցենտրիկությունը տարբեր հասկացություններ են:

15. Իմ զգեստներն իմ կյանքն են, որով ես ապրում եմ ամեն օր՝ իր զգացմունքներով, նրբությամբ և ուրախությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել