Երեկ, հունվարի 6-ին, վիճաբանություն, իսկ հետո կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ Ասատրյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Խաչիկ Խաչատրյանին, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանին և 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցային համալիրից: 

Պարզվել է, որ նշված անձինք նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ա. Դավթյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել