Կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բաղադրիչներից մեկն է, որը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից: Այն հարուստ է մի շարք սննդարար նյութերով և պարունակում է պեկտիններ, բիոֆլավոնոիդներ, ֆոլաթթու, А, В1, В6, С վիտամիններ, կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և մանգան:

Կիտրոնը դրական ազդեցություն է ունենում լյարդի, ստամոքսի, աղիների, իմունային, նյարդային ու սրտանոթային համակարգերի վրա:

Պարբերաբար կիտրոն օգտագործելով՝ կարելի է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են մրսածությունը, բրոնխիտը, գրիպը, լարինգիտը, արթրիտը, բակտերիալ վարակները, երիկամների ու լեղապարկի քարերի կուտակումը և զարկերակային բարձր ճնշումը:

Վերջին հետազոտությունների համաձայն՝ կիտրոնը կանխարգելում է նույնիսկ քաղցկեղը, սակայն այն նաև կարող է օգտագործվել որպես ցավազրկող միջոց հոդացավերի դեպքում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հոդերի ցավը:

Բաղադրությունը՝

2 կիտրոնի կեղևի քերուկ, ձիթապտղի յուղ:

Պատրաստման եղանակը՝

1. Կիտրոնի կեղևի քերուկը լցնել տարայի մեջ և այն ամբողջությամբ լցնել ձիթապտղի յուղով:

2. Փակել տարայի կափարիչը և թրմել 14 օր:

3. Պատրաստի դեղամիջոցը քսել մաքուր մառլյայի կտորի վրա և դնել ախտահարված հատվածին:

4. Մառլյայի վրայից փաթաթել պոլիէթիլենային թաղանթ և տաք, բրդյա կտոր:

5. Այս կոմպրեսը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հոդացավը կանհետանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել