Fithacker.ru-ն գրում է, որ շատերն ունեն այս տհաճ սովորությունը՝ կրծել եղունգների շուրջ գտնվող մաշկը։ Շատերի դեպքում այս սովորությունն առաջանում է դեռ վաղ տարիքից, և նրանք հետագայում պարզապես չեն կարողանում կանգ առնել։ Որոշ դեպքերում իրավիճակը կարող է այնքան բարդանալ, որ մատներից կարող է արյուն հոսել։ Այս վարքը հաճախ կապված է անհանգստության հետ և տհաճ վիճակի հետևանք է դառնում։ Սա ոչ միայն էսթետիկ չէ, այլև կարող է ավելի լուրջ հետևանքների հանգեցնել։

Եղունգների շուրջ առաջացող վերքերը բակտերիաներին թույլ են տալիս ներթափանցել օրգանիզմ, իսկ թուքը ռիսկի ևս մեկ գործոն է դառնում՝ երբեմն նույնիսկ վարակների պատճառ դառնալով։ Վատագույն դեպքում կարող են վնասվել նաև նյարդերը։

Հարկավոր է, որքան հնարավոր է, վաղ ազատվել այս սովորությունից, քանի դեռ այն քրոնիկ բնույթ չի ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել