Իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցը կրկին օրակարգում է հայտնվել
Մինչ մեր ուշադրությունը սևեռված է Իրանում ընթացող զարգացումների վրա, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն, ԻԻՀ նավթի փոխնախարար Համիդռեզա Արաղին կրկին խոսել է իրանական գազը Վրաստան արտահանելու հնարավորության մասին՝ նշելով, որ այն դեռ օրակարգում է՝ հստակեցնելով, որ արտահանումը պետք է կատարվի Հայաստանի տարածքով: 
Հետաքրքրական է, որ Իրանի էներգետիկ ոլորտի պաշտոնական աղբյուրը հիշեցրել է Վրաստանի էներգետիկայի նախարարության ոչ վաղ անցյալում արած այն հավաստիացումները, թե Թբիլիսին հակված է գազի ոլորտում համագործակցել Թեհրանի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել