Հայաստանում լուրեր են պտտվում, որ կտրուկ աճել է սուր շնչառական հիվանդություններով հիվանդների քանակը, և այդ պատճառով դպրոցականների ձմեռային արձակուրդը երկարացվելու է:

Հանրակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդները երկարացնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հիմքեր չունի, Sputnik Արմենիային ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով, շատ տարածված դեպք է, երբ ձմռանը դպրոցական արձակուրդի երկարացման մասին լուրեր են ի հայտ գալիս։

«Սակայն դրա համար որևէ հիմք չկա, քանի որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա»,- նշեց Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել