Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոնգրեսից խնդրեց 18 մլրդ դոլար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով The Washington Post-ին:

Գումարը խնդրել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախնական փուլի համար:

Հրատարակության համաձայն, շինարարության մեծ մասը կավարտվի մինչև 2027 թվականը: Հատկացված միջոցները կուղղվեն 508.6 կմ լրացուցիչ ցանկապատի ստեղծման, ինչպես նաև առկա ևս 655 կմ-ի ամրացմանը:

Ամերիկացի առաջնորդի պահանջը բուռն քննադատություն էր առաջացրել դեմոկրատների մոտ: Սենատոր Դիք Դուրբինի խոսքով, Թրամփը նույնիսկ կարող է պահանջել կառավարության աշխատանքը դադարեցնել:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին մոտ երեք հազար կիլոմետր երկարություն ունեցող պատը` ներկայիս ԱՄՆ նախագահի հիմնական քարոզչական խոստումներից մեկն է եղել: Որոշումն ընդունվել է 2017 թվականի հունվարի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել