Operativ.am-ը գրում է․

2017 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 46 սպանություն, 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ երկրում կատարված սպանությունների թիվը նվազել է 18-ով: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ երկրում գրանցված հանցագործությունների քանակի և հանցատեսակների վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները 2017թ. հունվար-նոյեմբերի ամիսներին կատարված դեպքերին է առնչվում միայն:

Ինչ վերաբերում է սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններին, ապա դրանց թիվը 2016թ. հետ համեմատույամբ նվազել է 20-ով՝ 2017թ. նշված ժամանակահատվածում գրանցվել է 88 դեպք, որից 24 բռնաբարություն և բռնաբարության փորձ է եղել:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու 139 դեպք, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 135 դեպք, իսկ հանցագործությունների ընդհանուր քանակից 17 898-ից միայն 553-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են:

Այստեղ սակայն աճ է գրանցվել. 2016թ. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը եղել է 400-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել