Երուսաղեմի հայոց պատրիարքներից Մարտիրոս Մսրցուն ծերության օրերին մեծ տագնապ էր վերապահված: Վրացիները Եգիպտոսի սուլթան Աշրաֆի (1412-1438) հրամանով հայերի ձեռքից խլում են սուրբ Գողգոթան: Մարտրիոս պատրիարքը, հակառակ իր ծեր հասակին, քանիցս գնում է Եգիպտոս, վաճառում է ամբողջ ունեցվածքը վերահաստատելու համար հայոց իրավունքը, բայց վրաց թագավորության հետ չի կարողանում գործը գլուխ բերել: Ուստի 1439 թվականին Եգիպտոսի սուլթան Տահր Չախմախի հրամանով ձեռք է բերում Գողգոթայի հանդիպակաց վերնատան բաժինը, և վերածում է այն եկեղեցու՝ անվանելով Երկրորդ Գողգոթա: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել