Tert.am Life-ը գրում է

Հունվարի 8–ից Ucom ցանցում գործող «Արմեիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուտանովել, որը եթերում կլինի շաբաթը 5 օր։ «Քավարան» միստիկ դրամայի ստեղծողները այս անգամ ներկայացնում ֆանտաստիկ և սարսափ ժանրերի տարրերով նոր թրիլլեր` «SOS. փրկեք մեր հոգիները» խորագրով։ Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը մանրամասները վստահել է  Tert.am Life–ին և նշել, որ իրենք փորձում են ամեն անգամ գերազանցել նախորդ նախագծի արդյունքները, ուստի, նոր հեռուստասերիալը կլինի «Քավարանից» ոչ պակաս հետաքրքիր։

Ըստ նրա` Արման Նշանյանի, Գայանե Բալյանի, Մարիամ Դավթյանի և այլ դերասանների մասնակցությամբ աշխատանքը նորություն է հայկական կինոարտադրության մեջ։ «Ֆենթըզիի տարրեր պարունակող պատմության էկրանավորման առաջին համարձակ փորձն է մեր երկրում, ինչը կարելի է  հեղաշրջում համարել հայկական սերիալարտադրության մեջ։ Կան նաև սարսափ ժանրի էլեմենտներ, այդ իսկ պատճառով ի սկզբանե զգուշացնում ենք, որ նյարդերից թույլ մարդիկ չդիտեն։ Այն նախատեսված է 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար»,– ասաց պրոդյուսերը և հավելեց, որ սցենարն ադապտացված չէ։ Նախագծի համար նոր սցենար է գրվել, հեղինակն Անահիտ Շահսուվարյանն է։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ Հերոսը` 38 ամյա Վանը, որին մարմնավորում է Արման Նշանյանը, Սիրիայի պատերազմի բովով անցած երիտասարդ է, որը պատերազմի ընթացքում կորցրել է ամեն ինչ` տուն, ընտանիք, հարստություն, առողջություն։ Նա գալիս է Հայաստան և ստիպված է լինում կյանքը զրոյից սկսել։ Վանը  մեծ դժվարությամբ  վարորդի աշխատանք է գտնում, բայց  նրա աշխատանքային առաջին օրը ճակատագրական  է լինում թե՛ իր, թե՛ Վորոնեժ մեկնող ուղևորների համար։ Վանի վարած  ավտոբուսը վթարի է ենթարկվում,  ուղևորներից ոմանք  մահանում են, մյուսները մեղադրում են Վանին կատարվածի համար։  Անհասկանալի ձևով կտրվում է կապը արտաքին աշխարհի հետ, անտառից դուրս գալու բոլորը փորձերը ապարդյուն են լինում։ Վանն ու ուղևորները պարզում են,  որ իրենք  ծուղակի մեջ են ընկել և հայտնվել «Սատանի ձոր» կոչվող տարածքում, որտեղ,  ըստ տեղացիների հյուսած առասպելի, խորհրդավոր ու անբացատրելի  երևույթներ են  տեղի ունենում։ Թե հերոսներն ինչ ճակատագիր են ունենում, պրոդյուսերը  չի բացահայտում, սակայն խոստանում է, որ հեռուստադիտողը ձանձրանալու ժամանակ չի ունենա։

Film factory–ի համար ձեռագիր է դարձել ֆիլմերում ինտրիգներ պահելը։ Հաճախ հեռուստադիտողները հերոսների հետ են բացահայտումներ անում, լուծում գլուխկոտրուկ դարձած խնդիրները, առանց նախապես իմանալու իրողությունը։ «Այս անգամ ևս ինտրիգները լարված են պահելու հեռուստադիտողին։ Հեռուստաարտադրության մեջ եկել է մի շրջան, երբ ստիպված ենք լավ արտադրանք տալ։ Բացի, այն, որ մեր թիմում յուրաքանչյուրս սիրում ենք մեր աշխատանքը, պետք է ամեն անգամ մի քայլ առաջ անենք` նոր նշաձող սահմանվելով։ Մեզ համար ազարտային է դարձել գերազանցել նախորդ նշաձողը։ Պատմությունը շատ հետաքրքիր է։ Ամեն սերիա լարված է պահելու հեռուստադիտողին, իսկ ֆինալում լինելու է ամենաանսպասիլին»,– ընդգծեց Արան։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել