Հայաստանի սահմանները պաշտպանելու գործում զինծառայողներին շուտով կօգնեն հայկական գամփռ ցեղատեսակի շները։

 Հայկական գամփռները 2018 թվականի փետրվար — մարտին կկարողանան սահման մեկնել՝ ՀՀ Զինված ուժերի զինվորների հետ սահմանը պաշտպանելու։ 
Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը:



Նրա խոսքով, «Գամփռը Հայաստանի սահմաններին» ծրագիրն արդեն երեք տարի է` մշակման փուլում է։ 

«Ծրագիրը թափ է հավաքում, քանի որ երկու տարի պատրաստական աշխատանքներ էին ընթանում։ Սահման ուղարկվող շները պետք է առնվազն կես տարեկան լինեն», — ասաց Վիոլետան։ 
Հենց այդ տարիքում է հնարավոր գնահատել՝ շունն ինչ խառնվածք ունի՝ կռվարար է, թե պահապան։ Դա մասնագետներին թույլ է տալիս հասկանալ՝ որոնց կարելի է սահման ուղարկել։ 
Վիոլետան նաև նշեց, որ հայկական գելխեղդը հայրենիքի իսկական պաշտպան է․ խառնվածքով մարտիկ է։



Ամբողջական հոդվածն այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել