Ռուսաստանցի հեղինակ-կատարող Ելենա Եսենինան, ով հայտնի է հայ լսողներին Աշոտի մասին իր երգերով, «Արմենիա» սեփական երգի նոր տեսահոլովակն է ներկայացրել։

«Ես շնորհակալ եմ անցնող տարուն։ Այն լի էր բացահայտումներով, այն ինձ համար հրաշալի երկիր բացահայտեց։ Շնորհակալ եմ քեզ, Հայաստան։ Շնորհակալ եմ, սիրելի Աշոտ։ Դու այնքան պատահական փոխեցիր դեպքերի ընթացքը։ Տաղանդավոր մարդկանց շնորհիվ ահա այսպիսի տեսանյութ ստացվեց «Արմենիա» երգի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Եսենինան։

Նա շնորհակալություն է հայտնել Տիգրան Ներսիսյանին առաջարկության, արձագանքի և հրաշալի կադրերի համար։ «Ամեն դեպքում երաժշտությունը միավորում է սրտերը։ Իմ նվերը Հայաստանին Նոր տարվա շեմին»,- գրել է Եսենինան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել