2016 թ. ընտանիքները ԵՄ-ում հագուստի և կոշիկների վրա ծախսել են ընդհանուրւ ծախսերի 4,9%-ը: Այս մասին վկայում են Եվրոստատի տվյալները:

Ծախսերի ընդհանուր ծավալը կազմել 395,4 մլրդ եվրո, ինչը համարժեք է ԵՄ ՀՆԱ-ի 2,7% -ին կամ 800 եվրո ԵՄ ամեն բնակչի համար:

2016 թ. հագուստի և կոշիկի վրա ծախսերի ամենամեծ բաժինն արձանագրվել է Էստոնիայում (6,8%), հաջորդը Պորտուգաալիան (6,3%), Իտալիան (6,2%), Ավստրիան (6,1%), Լիտվան ( 5,9%) և Լատվին (5,8%) են:

Նվազագույն ցուցանիշերն արձանագրվել են Բուլղարիայում (3,2%), Ռումինիայում (3,4% 2015 թ.), Չեխիայում և Հունգարիայում (3,6%), Հունաստանում և Ֆրանսիայում (3,8%), Իռլանդիայում (3,9%) և Սլովակիայում (4,0%):

2006-2016 թթ. հագուստի և կոշիկի վրա ծախսերի բաժինը նվազել է անդամ-պետությունների մեծ մասում:

Այդ 10 տարում ամենաշատ անկում արձանագրվել է Լիտվայում (7,8%-ի 5,9%), Հունաստանում (-1,3%), Իսպանիայում (-1,1% ), Իռլանդիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում և Մալթայում (-0,8%):

Այդ ընթացքում նույն ցուցանիշն առավել աճել է Լեհաստանում (0,6%-ով), Լատվիայում և Մեծ Բրիտանիայում (+ 0,5%), Հունգարիայում և Լյուքսեմբուրգում (+0,4%):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել