HBO հեռուստաալիքը հայտնել է, որ «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի թողարկումը ծրագրված է 2019 թվականին։

Հեռուստաալիքի մամլո հաղորդագրությունում նշվում է, որ վերջին եթերաշրջանում կլինի 6 սերիա։ Վերջին եթերաշրջանի ռեժիսորները կլինեն Դևիդ Բենիոֆը, Դեն Ուայսը, Դևիդ Նաթերը և Միգել Սապոչնիկը։

«Գահերի խաղը» եթեր է բարձրացել 2011 թվականի գարնանը և ստացել կաբելային շոուի համար աննախադեպ վարկանիշ։ Պիլոտային սերիան ունեցել է 2 մլն դիտում։ 2016 թվականին սերիալը դարձել է հեռուստատեսային Emmy մրցանակի գլխավոր հաղթողներից մեկը։ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտումների ռեկորդ է սահմանել՝ հեռուստաէկրանների մոտ հավաքելով 16.5 մլն հեռուստադիտողի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել