Գեղեցկության սրահ գնալու նպատակն արտաքին տեսքը կարգի բերել և ավելի գրավիչ դարձնելն է: Ցավոք, մեկ անգամ չէ, որ գեղեցկության սրահը փչացրել է կանանց տեսքը:

Հարլիի մոդելային կարիերան սկսել է 4 տարեկանից: Նա տարիներ շարունակ իրեն նվիրել է աշխատանքին և 17 տարեկանում արդեն ունեցել իր սեփական գեղեցկության սրահը:

Այդ չարաբաստիկ օրը նա պետք է հանդիպեր ընկերուհիների հետ: Նա այցելում է վարպետի մոտ, որպեսզի թարմացնի հոնքերի տատուաժը: Արդեն հանդիպման ժամանակ ընկերուհիները նկատում են, որ հոնքերը սկսում են կարմրել: Հաջորդ օրը նրա դեմքը սկսում է ուռչել, և առաջանում են սարսափելի ցավեր: Դեղահաբերը չեն օգնում, և հոնքերի բորբոքումն այքան է ուժեղանում, որ դրանցից արդեն սկսում է հեղուկ արտազատվել:

Բժիշկները նրան օգնում են հակաբիոտիկներով և հակաբորբոքային միջոցներով: Սրահի ղեկավարությունն այս դեպքի հետ կապված տարօրինակ ոչինչ չտեսավ և ուղղակի փոխհատուցվող գումար առաջարկեց՝ 300 դոլար:

Հարլիի հարազատները պատրաստվում են դիմել դատարան, իսկ նրա վիճակը, հուսանք, կբարելավվի, և սպիներ չեն մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել