Վերջերս համացանցում անցկացված հարցման արդյունքում ամփոփվել են պատասխանները, թե ինչպիսի աղջիկների հետ տղամարդիկ չեն ցանկանա հանդիպել:

Տրված պատասխանների հակիրճ տարբերակը ներկայացնում են ձեզ.

Աղջիկ, որի կյանքի մեծ մասն անցնում է Instagram-ում:

Հասարակության կարծիքից կախում ունեցող աղջիկներ:

Ամեն կերպ ուշադրության կենտրոնում լինել ձգտող կին, ով ատում է գտնվել տանը և հատկապես՝ մենակ:

Անդընդհատ համացանցում գրառումներ է կատարում իսկական կին կամ տղամարդ լինելու վերաբերյալ:

Հատուկ հիվանդագին ձգտում ունի «Տղամարդը պետք է․․․» կարծրատիպի հանդեպ:

Երկրպագուների և կողակցի թեկնածուների քանակն անհավանական շատ է:

Հայտարարում է, որ չի կարողանում ուտելիք պատրաստել, բայց ապրում է մենակ. կարծես թե հայտարարում է, որ ինքն իրեն կկերակրի, բայց տղամարդու համար ցանկություն չունի կերակուր պատրաստելու:

Ի սկզբանե հարաբերությունները վերածում է մարտի դաշտի և սկսում ապացացուցել իր գաղափարները: Պահվածքով և խոսքերով, կարծես, անընդհատ մրցում է տղամարդու հետ:

Զանգահարել, գրել առաջինը. սա նրա համար չի կարող իրական լինել ու կրկին «Տղամարդը պետք է․․․»։

Հարաբերություններում պետք է տիրի փոխադարձ հարգանք և համաձայնություն: Մրցույթը, կարծրատիպերը, սեփական «ես»-ի իշխանության ձգտումն ի վերջո ոչնչացնում են դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել