Operativ.am -գրում է

Երեկ՝ հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի և ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի՝ 29-ամյա Նարգիզ Ումարովայինն է։ Նա իր բնակության տան 2-րդ հարկից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց ժամանած համայնքային ոստիկանության ծառայողները Ն. Ումարովայից չեն կարողացել բացատրություն վերցնել թարգմանչի բացակայության պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել