Operativ.am -ը գրում է

1710 թ. – ծնվել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, իտալացի ականավոր երգահան (մահ. 1736 թ.)։

1782 թ. – մահացել է Անժ-Ժակ Գաբրիելը, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից (ծն. 1698 թ.)։

1809 թ. – ծնվել է Լուի Բրայլը, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակը (մահ. 1852 թ.)։

1896 թ. – Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը։

1948 թ. – Մյանման անկախացավ Միացյալ Թագավորությունից։

2004 թ. – Վրաստանում ավարտվեց «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սաակաշվիլին դարձավ երկրի նախագահ։

2004 թ. – Աֆղանստանն ընդունեց իր դրոշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել