Ո՞ր Հայաստանում եմ ուզում ապրել ես)))
Ամանորի բարեմաղթանքների տրամաբանությանը հետամուտ լինելով՝ շատերի կողմից հետայսու ազնվորեն, առանց այս կամ այն պաշտոնյայի կամ քաղաքական ուժի Հայաստանը տեսնելու ցանկություններին թեկուզ որպես շարունակություն մի քանի նկատառումներ.
- Ոչ մի անհատ, ոչ մի ուժ ինքնըստինքյան չարիք չի կարող լինել և ոչ մի հասարակության համար։ Եթե նույն այդ հասարակության մեջ չունենա նմանատիպ կամ ցանկալի մտավոր պոտենցյալով օժտված հոծ խմբեր․ հասարակության՝ հպատակի հոգեբանությամբ առաջնորդվող շերտեր կամ, այսպես ասած, բազա՝ կլինի դա նոմենկլատուրային հլու-հնազանդ և իշխանահպատակ մասը, թաղի անբանուգործները, որոնք նույնպես հասարակության հաշվին ապրելու իրենց ստոր գոյության համար առաջնորդվում են նույն իշխանություններին պարտական լինելու մտայնությամբ։ Մի մասը նույնիսկ երկրի գոյությունն են պայմանավորում առհասարակ այս կամ այլ ազգով, ուժային կենտրոնին ապավինելով, երախտապարտ լինելու մտայնությամբ և այլն, և այլն...
Այո՛, լրիվորեն ընդունում եմ մտավորի առաջնայնությունը:
Ամեն ինչ ի սկզբանե լինում է նախևառաջ ՄՏՔՈՒՄ, մտավոր ոլորտում, որպես մտքի արդյունք, մտքի արգասիք, հետո նոր վերածվում ցանկալի կամ անցանկալի իրողության:
Ես ուզում եմ ապրել ՄՏՔՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
Ազատագրված միտքը չի հանդուրժի և ոչ մի տեսակ հպատակության․ ստրուկի, պարտավորվածի հոգեբանություն:
Նրանում չկան կապանքներ, այն լիովին ազատ է, իսկ ազատ միտքը հրաշքներ կարող է գործել նաև հասարակական հարաբերություններում...
Ազատ մտքի տեր քաղաքացիներն են, որ կկարողանան ունենալ նույնքան բաղձալի ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել