Tert.am Life-ը գրում է

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ու ամուսինը՝ Արամ Վարդևանյանն իրենց փոքրիկի՝ Ռուբենի հետ Ամանորը կդիմավորեն Հայաստանում։ Տոներին ընդառաջ Արևիկ Ուդումյանն ու որդին նկարահանվել են Tert.am Life–ի ամանորյա ֆոտոշարքում։

Արևիկը սիրում է Ամանորն ու հավատում կախարդանքին։ Ասում է` հենց այն տարիքում, երբ պիտի սկսեր չհավատալ Ամանորի կախարդանքին, ծնվեց Ռուբենը։

«Երեխայի հետ սկսում ես կրկնակի հավատալ հեքիաթին։ Ռուբենը դեռ լիարժեք չի գիտակցում տոնը, բայց տոնական շունչը զգում է, վայելում է երգերի, լույսերի տեսքով, բնականաբար, նաև նվերներ ենք պատրաստել իր համար,– ասաց Արևիկն ու հետաքրքիր փաստ նկատեց, –Որքան մեծանում է Ռուբենը, այնքան փոքրանում է մեր  տան տոնածառը։ Նա շատ ակտիվ է, եթե մեծ տոնածառ դնեինք, հաստատ վատ ավարտ կունենար։ ) Այս տարի փոքր տոնածառ եմ զարդարել, որն իրենից հնարավորինս հեռու է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել