Չի բացառվում, որ Իրանում հակաիշխանական ցույցերն ունենան իսրայելական հետք. Ըստ այս սցենարի, մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայել - Իրան հակամարտությունը Իսրայելը փորձում է տեղափոխել Իրանի տարածք` ապակայունացնելով երկրի ներքաղաքական իրադրությունը. Սա տրամաբանորեն անհամեմատ արդյունավետ մարտավարություն է, առավել թիրախային, քան թե շահերի բախման պայքարը տարածաշրջանային այս կամ այն օջախում.
Այս առումով Իրանն ունի մտահոգվելու հիմքեր մասնավորապես Ադրբեջանի ուղղությամբ, որտեղ իսրայելական կողմը տիրապետում է լուրջ մարդկային, հետախուզական, տեխնիկական, օպերատիվ կառավարման ռեսուրսների. Չպետք է բացառել, որ Իրանում հակաիշխանական ցույցերի հրահրման ու կազմակերպման հարցում գործի է դրվել նաև ադրբեջանական ուղղությամբ իսրայելական նշյալ ներուժը.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել