Wnews.am-ը գրում է.

Իրեն  ուղղված հիացական հայացքներին Գոհար Հարությունյանը  վաղուց է սովոր, «Միսս Հայաստան 1998» ,“Միսս ԱՊՀ 1999” եւ “Միսիս գլոբ 2009”  տիտղոսակիրը հիմա էլ՝ բազմազավակ մայր լիելով, հիանալի տեսք ունի և կառուցվածք, որին կնախանձեին շատ երիտասարդ աղջիկներ: Գոհար Հարությունյանն իսկական մոտիվացիա է փոքրիկ ունեցող մայրիկների համար: Նա ֆենոմենալ կերպով կարողանում է թե՛ խնամել արդեն 5 բալիկներին ( 2017-ին ծնվեցին Գոհարի զույգ զավակները) , թե’ զբաղվել ակտիվ աշխատանքային գործունեությամբ (2017-ին Գոհարը կազմակերպեց տարվա ամենաքննարկված միջոցառումը՝ Միսս Արմենիան) , թե’ մշտապես գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ: Ինչպես է դա նրան հաջողվում: 2017-ի եզրափակիչ հարցազրույցում Wnews.am-ը որոշեց պարզել դա: Զրուցեցինք գեղեցկության, ոճի և, իհարկե, տարվա գլխավոր գիշերվա մասին:

Կարծրատիպ կա, որ բազմազավակ մայրիկները չեն հասցնում իրենց խնամել, բայց խնամված, գեղեցիկ կառուցվածք կարելի է ունենալ անգամ 5 երեխաներ ունենալով,   ի վերջո, ոչ թե երեխաներ ունենալն է փչացնում կառուցվածքը, այլ օրինակ սնունդը , սպորտով չզբաղվելը: Խորհուրդ եմ տալիս բոլոր երիտասարդ աղջիկներին սպորտով զբաղվել, քանի որ երիտասարդ տարիներին սպորտով զբաղվելու դեպքում, ավելի հասուն տարիքում կազմվածքը չի փոխվում, անկախ նրանից, թե քանի երեխա ես ունենում: Լավ կառուցվածք ունենալու միակ պայմանը դա է, ոչ թե դիետաներն ու քաղցած մնալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել