Սերժ Սարգսյանն այսօր անվանի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին  շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան: Այս մասին տեղեկաում ենք նախագահի մամուլի գրասենյակից:

«Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար ժողովրդական արտիստ Հովհաննես Հարությունի Չեքիջյանին շնորհել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով Հայրենիքի շքանշան»,–ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:

Հովհաննես Չեքեջյանի պարգեւներն ու մրցանակները՝

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1967

ՀԽՍՀ պետական մրցանակ, 1970

ԽՍՀՄ պետական մրցանակ, 1975

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1978

ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն» շքանշան, 1980

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1992

Մովսես Խորենացու մեդալ, 1997

Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 1999

Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2009

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2010

Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել