Եվրոպայում ԵՄ անդամ մի երկրի նվազագույն աշխատավարձը մեծապես տարբերվում է մյուս երկրի նվազագույն աշխատավարձից: Եվրոստատի տվյալներով՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը ԵՄ երկրներում 8,5 անգամ ավել է ամենացածրից:

Ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Լյուքսեմբուրգում է՝ 1998 եվրո, ամենացածրը՝ Բուլղարիայում՝ 235 եվրո: Առաջատարների եռյակում են Բելգիան և Իռլանդիան՝ 1563-ական եվրո:

Ցուցակի մյուս ծայրին, բացի Բուլղարիայից, Ռումինիան և Լիտվան են (319 և 380 եվրո համապատասխանաբար):

ԵՄ ոչ բոլոր երկրներում կա նվազագույն աշխատավարձ հասկացություն: Նվազագույն աշխատավարձ չկա Իտալիայում, Կիպրոսում, Ավստրիայում, Դանիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել