Բրուքլինում դատավորը բաժանությունների հարցերով 59-ամյա փաստաբան Անդրեա Քոուլմանին պարտավորեցրել է բնակարանում ձայնամեկուսիչ տեղադրել, քանի որ հարևաններն արդեն հոգնել են պայքարել նրա բղավոցների դեմ: Այս մասին հայտնում է USA.one-ը:

Հարևանների խոսքով՝ Քոուլմանը հարևաններին ահաբեկում է գործնականում ամբողջ օրը՝ բղավելով. «Բռնաբարում են» կամ «Օբամա, մարդասպան»:

Սկզբում Քոուլմանին տուգանել են 31 000 դոլարով դատարանին չենթարկվելու համար, երբ նրան հրահանգել են ավելի լուռ պահել իրեն: Ավելի ուշ որոշվել է, որ կնոջը չեն տուգանի, եթե նա աշխատակիցներ հրավիրի, ովքեր ձայնամեկուսացում տեղադրեն նրա միսենյականոց բնակարանում: Եթե նա հրաժարվի, դատարանի որոշմամբ «բռնի կերպով» կարվի ձայնամեկուսացում:

Դատական հայցում հաղորդվում է, որ փաստաբանը գրեթե ամեն օր բղավում է 2016 թ. հոկտեմբերից սկսած:

Կինը դատի ժամանակ հայտարարել է, որ հարևաններն են իրեն հրահրել և ցանկացել են, որ ինքը տեղափոխվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել