Պլատոնը հայտնի է աշխարհին ոչ միայն որպես առաջին բարձրագույն կրթական հաստատության հիմնադիր, այլև որպես պատմության ամենախելացի մարդկանցից մեկը։ Նա համարվում է փիլիսոփայության զարգացման նշանավոր գործիչներից մեկը, ով մեծ ավանդ ունի այդ զարգացման գործում։ Եվ չնայած որ նրա մահից շատ տարիներ են անցել, Պլատոնի իմաստությունը մինչ օրս կարող է օգնել Ձեզ ավելի լավ կյանքով ապրել։

Ձեզ ենք ներկայացնում 8 խորհուրդ Պլատոնից, որոնք իմանալուց հետո դուք ավելի իմաստուն կդառնաք։

  • Բարի եղեք, քանի որ բոլոր այն մարդիկ, ում հանդիպում եք, Ձեզ պես կյանքի կռիվ են տալիս։
  • Խելացի մարդիկ խոսում են, քանի որ ասելիք ունեն, իսկ հիմարները, քանի որ պետք է ինչ-որ բան ասեն։
  • Մարդու մասին ավելի շատ բան կարող եք իմանալ կես ժամ ինչ-որ բան խաղալով, քան մեկ տարի խոսելով։
  • Ցանկացած գործի ամենակարևոր մասը սկիզբն է։
  • Քաղաքականությանը մասնակցելուց հրաժարվելու վատ կողմն այն է, որ արդյունքում Ձեզ ղեկավարում են Ձեզանից ցածր ու հիմար մարդիկ։
  • Լավ արարքներն ավելի են ուժեղացնում մեզ և ոգեշնչում դառնում ուրիշների համար։
  • Մարդու համար լավագույն գնահատանքն այն արարքներն են, որոնք նա անում է իր ուժերով։
  • Եթե մարդը թերագնահատում է կրթության կարևորությունը, ապա մինչև մահ հիմարի կյանքով է ապրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել