Բուլղարացի կույր պայծառատես Վանգան, ով կանխատեսել էր 9/11 ահաբեկչությունը, Brexit-ը, ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության վերելքը, խոսել էր նաև 2018 թվականի համար մի քանի կանխատեսումների մասին։ 

2018 թվականի համար Վանգայի առաջին կանխատեսումը վերաբերվում է Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։ Հաղորդվում է, որ Չինաստանը կդառնա գերտերություն, որն առաջին տեղից դուրս կմղի ԱՄՆ-ին ՀՆԱ-ի ցուցանիշով։

Երկրորդ կանխատեսումը վերաբերում է տիեզերքին։ Վանգան ասել է, որ Վեներայի վրա կհայտնաբերվի «էներգիայի նոր ձև»։ Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունն ու Տիեզերական հետազոտությունների ռուսական ինստիտուտը քննարկել են 2020-ականներին Venera-D համատեղ առաքելության իրագործման հնարավորությունը։

Երրորդ կանխատեսումը վերաբերում է վառելիքի նոր տեսակին, որը կսկսեն կիրառել այս ժամանակաշրջանում։ Վառելիքային արդյունաբերության նոր մակարդակը թույլ կտա օգտվել նաև նոր տեսակի տրանսպորտային միջոցներից, որոնք ոչ միայն համապատասխան կլինեն ժամանակակից աշխարհի պահանջներին, այլև առավել անվտանգ կլինեն թե՛ մարդկության, թե՛ երկրագնդի համար։

Եվս մեկ կանխատեսում վերաբերում է բնական աղետներին։ Մարդկությունը շարունակաբար շահագործել և վնասել է բնությանը, ինչը չի կարող անպատասխան մնալ։ Եղանակը և շրջակա միջավայրը ավելի ագրեսիվ կլինեն, քան երբևէ և բնական աղետների հետևանքների հետ շատ պետություններ ստիպված կլինեն առնչվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել