Եթե դուք շատ ժամանակ չունեք, իսկ տան անդամներն այնքան են խնդրում պատրաստել որևէ համեղ կարկանդակ, ապա այս բաղադրատոմսը կատարյալ է ձեզ համար։ Հաշված րոպեների ընթացքում դուք կունենաք համեղ բուրող և տաք կարկանդակներ։

Բաղադրիչներ՝

  • տաք ջուր - 1,5 բաժակ,
  • շաքար - 2 ճաշի գդալ,
  • ալյուր - 3 բաժակ և 3 ճաշի գդալ,
  • չոր խմորիչ - 11 գրամ,
  • արևածաղկի ձեթ - 0,5 բաժակ,
  • աղ

Պատրաստումը՝

1. Խառնեք շաքարը, 3 ճաշի գդալ ալյուրը, տաք ջուրը և խմորիչը։ Թողեք 10 րոպե տաք վայրում։

2. 10 րոպե հետո ավելացրեք ձեթը, աղը և ևս 3 բաժակ ալյուր, խառնեք և թողեք 5 րոպե։

3. Այս խմորից կարկանդակները կարելի է թխել ձեթի մեջ կամ ջեռոցում։

Տնային տնտեսուհիներից շատերը հաճախ դնում են այսպիսի խմորի միջուկում կարտոֆիլ, միս, կաղամբ և սունկ։ Ցանկության դեպքում պատրաստի խմորի մեջ կարելի է դնել ոչ սովորական միջուկ և սովորական դարձած այս ուտեստն ամբողջովին նոր համ կստանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել