operativ.am-ը գրում է

Իտալիայի նախագահ Սերջո Մատտերելլան, լսելով պարլամենտի երկու պալատների ներկայացուցիչներին և ստորագրել է դրանց ցրելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է РБК լրատվականը:

Ինչպես նշվում է, պառլամենտը կցրվի հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածով, որտեղ նշված է, որ նախագահը կարող է պալատներից մեկը կամ երկուսը ցրել ՝ լսելով իրենց ներկայացուցիչներին:

Պարլամենտի ներկայիս դրությունը տեպնիկական է: Նրա վերաձևավորումից հետո կառավարությունը կարող է նոր պառլամենտական ընտրությունների օր նշանակել: Reuters գործակալությունը նշում է, որ նրանք, հավանաբար, կանցկացնեն 2018-ի մարտի 4-ին:

Երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ չի լքի իր պաշտոնը մինչև պառլամենտական ընտրությունները, որպեսզի վերահսկի իրավիճակը:

Իտալիայի պառլամենտը կազմված է 2 պալատներից՝ պատգամավորների և սենատորների: Պատգամավորնելի պալատը բաղկացած է 630 հոգուց, սենատը՝ 315-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել