Տեսնում եք՝ Հայաստանի էլիտան ինչ է քննարկում, թե ինչ պետք է ուտեն աղքատները՝ միայն կարտոֆի՞լ, թե՞ մեկ-մեկ կարող են ուտել նաեւ միս ու կարագ։ Իրենք են որոշում, իրենք են կազմում աղքատների սննդակարգը։ Այն աղքատների, որոնց երեխաները սահմանն են պահում, որ իրենք շարունակեն թալանել ու բազմապատկել իրենց կարողությունները։ Ամեն ինչ խառնվել է իրար, ինտելեկտուալ, կրթված ու կրթությունը չունեցող փողաատերերի միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Երկու օր առաջ կրթված օլիգարխներից մեկը, հարցազրույց տալով, ասել է՝ միշտ չէ, որ ամեն ինչ փողից է կախված։ Ու ինքն այդ նույն պահին շարունակում է ավելացնել իր կարողությունը (այն արդեն հատել է միլիարդը), ինքը զուգահեռ բանակցություններ է վարում Քաջարանի հանքը գնելու համար․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել