Տարեսկզբին ողջ աշխարհը քննարկել է, թե ով կդառնա նոր Ջեյմս Բոնդ։ Երբ պարզվել է, որ այդ դերում անփոփոխ կմնա Դենիել Քրեյգը, բոնդիանայի երկրպագուները սկսել են կենտրոնանալ 007 գործակալի ընկերուհու վրա՝ կանխատեսելով Մարգո Ռոբիի թեկնածությունն աստղային դերի համար։ Թեև ոչ ոք չէր կարող մտածել «Ֆորսմաժորների» աստղի մասին, պրոդյուսերները լրջորեն դիտարկել են Մեգան Մարքլի թեկնածությունը։

Օրերս պարզվել է, որ դերասանուհին հայտնվել էր բոնդիանայի պրոդյուսերների հակիրճ ցուցակում, ինչի մասին նա իմացել է։ Լեգենդար ֆիլմաշարի ստեղծողները ստիպված են եղել նրան ջնջել, երբ հայտնի է դարձել արքայազն Հարրիի հետ նրա նշանադրության մասին։

Ինչպես հայտնել է Մեգանը հարցազրույցներից մեկում, հարսանիքից հետո ինքը միանգամից կմիանա թագավորական ընտանիքի բարեգործական գործունեությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել