Երբ նա 7 տարեկան էր, ընտանիքին դուրս հանեցին տանից վարձը չվճարելու համար, և նա ստիպված եղավ աշխատել, որպեսզի ինչ-որ կերպ կերակրի իրեն և մտերիմներին:

Երբ նա 9 տարեկան էր, մահացավ մայրը:

22 տարեկանում ցանկանում էր իրավագիտություն սովորել, սակայն չուներ բավարար կրթություն:

23 տարեկանում աշխատում էր խանութում: Եվ իր գործընկերոջ հետ պարտքերի մեջ էր: Երբ նա 26 տարեկան էր, գործընկերը մահացավ և բոլոր պարտքերը թողեց իր ուսերին, ինչի արդյունքում նա վճարում էր մի քանի տարի:

28 տարեկանում նա ամուսնության առաջարկ արեց ընկերուհուն, որի հետ հանդիպում էր 4 տարի, բայց մերժվեց:

37 տարեկանում երրորդ փորձից ընտրվեց կոնգրեսում: Սակայն երկու տարի անց նա չվերընտրվեց:

Երբ 41 տարեկան էր, մահացավ չորսամյա որդին:

45 տարեկանում փորձում էր ընտրվել սենատում, բայց փորձը ձախողվեց:

51 տարեկանում նա ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել