Ռոքֆելլերի համալսարանի նեյրոկենսաբանները գտել են նիկոտինային կախվածությունից ազատվելու միջոցը։ Այս մասին հաղորդում է Science Alert-ը։

Հետազոտության համաձայն՝ նիկոտինի նկատմամբ զգայուն մի խումբ նեյրոններ են գլխուղեղում հարուցում ծխելու սովորությունը։ Այդ բջիջներում գտնվում են սպիտակուցային ընկալիչներ (ռեցեպտորներ), որոնք միանում են նյութի հետ դեպի ուղեղ արյան հոսքի ընթացքում։ Երկարատև ծխելու ընթացքում ուղեղի ինտերպեդունկուլյար միջուկում ակտիվանում է հատուկ նեյրոնների կուտակումը։

Կործանարար կախվածության դեմ կարելի է պայքարել՝ ճնշելով այս բջիջների ակտիվությունը. բուսական ալկալոիդի ազդեցության դեպքում միջուկին ուղարկվում է նիկոտինային հաճույքի զգացողությունը մեղմող և դրա օգտագործումը սահմանափակող ազդանշան։

Նեյրոնների ուսումնասիրության ժամանակ գիտնականները օգտագործել են մկներին. կրծողներին ենթարկել են խմելու ջրի մեջ լուծված նիկոտինի ազդեցության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել