Երբեմն շատ հետաքրքիր է լսել կանանց, որոնք քննարկում են իդեալական զուգընկեր-տղամարդկանց, որոնք, ըստ իրենց, «հաջողակ» են: Նրանց հաջողության գնահատականն է՝ տղամարդ, ով մեծ գումար է վաստակում: Ամեն դեպքում հաջողությունը մի փոքր այլ բան է և այն կապված չէ փողի, հանրաճանաչության, հասակի, քաշի կամ աչքերի գույնի հետ: Ավելի շուտ այն սերտորեն կապ ունի դրված նպատակների և ընդհանուր անձի հետ:
1. Հաջողակ տղամարդը նա է, ով պատրաստ է հեռանալ այն աշխատանքից, երբ գիտակցում է, որ «ծախում է իր հոգին» աշխատավարձի դիմաց, քանի որ փողերն ազատություն չեն պարգևում:

Այլ բառերով ասած՝ հաջողակ տղամարդը նա չէ, ով տուն է բերում որսը և նույն ժամանակ ինքն էլ է հանդիսանում զոհողության կենդանի:

2. Հաջողակ տղամարդն ընդունում է այն զուգընկերությունը, որում մասնակցում են երկու մարդ և ում վրա չի դրվում պարտավորություն՝ լինել հիմնական հայթայթող:

Հարաբերությունները երկու հավասարազորների միություն է, որը չի չափվում փողով:

3. Հաջողակ տղամարդը նա է, ով իր առաջ նպատակներ է դնում և իր կյանքը կառուցում է այնպես, որ հասնի նպատակներին և ամբողջ ուժով ձգտում է հավասարակշռության հասնել այդ ճանապարհին:
4. Հաջողակ տղամարդը ճանաչում է ինքն իրեն կամ փնտրում է ինքն իրեն, որպեսզի իմանա, թե ով է նա իրականում:

Նա միշտ պատասխանատվություն է վերցնում իր վրա սեփական ընտրության և շրջապատի վրա ազդեցության համար:

5. Հաջողակ տղամարդը նա է, ով ունի մտերիմ ընկերներ, այսինքն՝ մարդիկ, որոնց հետ նա կարող է միշտ լինել բաց և ազատ:

Որոշ տղամարդիկ, որպես օրենք, առավել ինտրովերտացված են, բայց նույնիսկ ինտրովերտներն ունեն շփման նեղ շրջանակ, ովքեր ամեն կերպ նրան աջակցում են:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել