168.am-ը գրում է

Apple-ը 2017 ֆինանսական տարում էապես մեծացրել է բաձրաստիճան կառավարիչների, ներառյալ CEO Թիմ Քուկի վարձատրման ծավալները, քանի որ տարեկան դրամամուտքը եւ շահույթը գերազանցել են կանխատեսումները: Դա հետեւում է այն փաստաթղթերից, որոնք ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողով (SEC):

Քուկին վճարումների ընդհանուր ծավալն ավելացել է 47 տոկոսով՝ մինչեւ 12,825 միլիոն դոլար: Այս գումարի մեջ է մտնում 3,058 միլիոն դոլարի չափով դրույքը, որը գրեթե չի փոխվել 2016 ֆինանսական տարվանից, պարգեւավճարի դրամական մասը՝ 9,327 միլիոն դոլարի չափով, եւ այլ փոխհատուցումներ (440,4 հազար դոլար): Դրա հետ մեկտեղ Քուկն առաջվա պես զգալիորեն քիչ է ստանում Apple-ի մնացած գործադիր ղեկավարներից, քանի որ նրան բաժնետոմսերի տեսքով հավելաճարներ չեն հասնում:

Apple-ի մյուս բարձրաստիճան կառավարիչների վարձատրության աճը եղել է էապես ավելի քիչ՝ 5,5 – 6 տոկոս:

Ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիին Apple-ն անցյալ տարի վճարել է 24,1 միլիոն դոլար, ավագ փոխնախագահներ Անջելա Արենդտսին (մանրածախ վաճառքներ), Ջոնի Սրուջիին (ապարատային տեխնոլոգիաներ), Դեն Ռիքիոյին (ապարատային ապահովման մշակում), Բրյուս Սյուելին (գլխավոր իրավախորհրդատու)՝ շուրջ 24,2 միլիոն դոլար: Այդ թվում՝ այս հինգից յուրաքանչյուրը 20 միլիոն դոլար է ստացել բաժնետոմսերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել