operativ.am-ը գրում է 

Լոնդոնի բնակիչ Հրեհորի Թոմկինսը միացել է այն վիդեոչաթ, որտեղ մարդիկ վիրավորում էին միմյանց, և ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում, հայտնում է The Daily Mail-ը:

39-ամյա տղամարդը Paltalk, որում ավելի քան վեց միլիոն օգտատերեր, հնարավորություն ունեն վիրավորելու միմյանց՝ առանց սահմանափակումների:

Դրանից շատ քիչ առաջ Թոմկինսը իր Facebook-ում սելֆի է հրապարակել, որտեղ գրված է եղել «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Նշվում է, որ մի քանի օգտատերեր, ովքեր ականատես են եղել ինքնասպանությանը, պանիկայի մեջ են ընկել և փորձել են ոստիկանություն կանչել: Նույն օրը ոստիկանության աշխատակիցները բրիտանացու մարմինը իր տանն են հայտնաբերել:

Չաթի մյուս անդամները հայտնում էին, որ Թոմկինսը սիրում էր «զվարճանալ» չաթում, սակայն տառապում էր միայնակությունից:  Մի քանի օգտատերեր, հայտնել են, որ չեն կարողացել կապվել արտակարգ ծառայությունների հետ, քանի որ տարբեր երկրներում են գտնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել