Bravo.am-ը գրում է.

Ամանորին եւ Սուրբ Ծննդին ընդառաջ՝ Անուշ եւ Ինգա Արշակյանները ներկայացրել են իրենց նոր՝ «Ձյան հեքիաթ» երգը՝ որպես տոների շունչը փոխանցող հայկական մեղեդի: Երգ-եռապատումը, որում համակցվել են ժողովրդական եւ հեղինակային ստեղծագործությունները, նոր ու մեծ նախագծի սկիզբն է միայն: Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է Անուշ Արշակյանի հետ, ով նաեւ նախագծի հեղինակն է ու երաժշտական պրոդյուսերը:

Նրա խոսքով՝  երգը խորհրդանշական է, քանի որ ներկայացնում է քրիստոնյա եւ երբեմնի արեւապաշտ ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը. «Անչափ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց մշակել բանահավաքների ֆոնդերում տարիներ շարունակ պահպանված նմանատիպ երգերը: Երգ-եռապատումը ներկայացնում է Կարո Չալիկյանի ֆոնդից «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» եւ Կոմիտասի ազգագրական ժողովածուից «Սար-սար» ստեղծագործությունները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել